Ես տանը ունեմ նապաստակ և երկու  խամյակ: Ես շատ եմ սիրում կենդանիներին, դրա համար, երբ մտա գրախանութ, առաջին գիրքը, որ ընկավ աչքիս, դա կենդանիների ձագերի մասին գիրքն էր:
Այն կարդալով հետաքրքիր նորություններ իմացա կենդանիների մասին, որոնցից մի քանիսը ուզում եմ կիսել ձեզ հետ:

Դուք գիտեիք, որ
  • ·        երբ կենգուրուի ձագը վախենում է, գլխիվայր ցատկում է մոր պարկից,
  • ·        ծիծաղելի փաստ. Թալքիթնայում (Ալյասկա)  վերջին տասնյոթ տարում  Ստաբս անունով մի կատվի քաղաքապետ են ընտրել,
  • ·        վերջին 500 տարիների ընթացքում մարդու պատճառով կենդանիների 322 տեսակ է անհետացել,
  • ·        կապույտ կետերն արձակում եմ ամենաբարձր ձայներն աշխարհում: նրա ձայները կարող ես լսել 800 կմ հեռավորությունից, չնայած հայրիկս այդպես էլ չհավատաց, որ դա կարող է իրական լինել,
  • ·        բվերը զույգ են կազմում միայն մեկ անգամ և ամբողջ կյանքի համար:

Սրանից առաջ գիտեի, որ նապաստակները կրծող են համարվում, բայց գրքում կարդացի, որ երկարականջ գազանիկներին առանձնացնում են, որպես ինքնուրույն կարգ՝ նապաստականմաններ:
Գրքում բազմաթիվ տեղեկություններ կային, որոնցից ներկայացրի միայն մի քանիսը:
Նաև գնեցի Լաբիրինթոսների կալվածքը գիրքը, որում պետք է ինքդ կերտես քո արկածը և գտնես խորամանկ գողին:
Այս տարի հատուկ ցանկություն է առաջացել մեջս գրքերի ընթերցանության հանդեպ:


Comments

Popular posts from this blog