Ամառային արձակուրդներ


Այս ամառն անմոռանալի և հետաքրքիր անցավ:

Ամառային արձակուրդներս սկսվեց ծնողներիս հետ Գերմանիա   գնալով: Մեկ շաբաթ էր, բայց հետաքրքիր ժամանակ անցկացրի այնտեղ: Ծանոթացա շատ երեխաների հետ, նրանք խոսում էին տարբեր լեզուներով: Ես դժվարությամբ էի հաղորդակցվում  նրանց հետ, քանի անգլերեն լավ չեմ խոսում, բայց մի կերպ գլուխ էի հանում: Այնտեղ քաղաքները շատ մաքուր էին, ոչ մի տեղ գետնին աղբ չէիր տեսնի: Միակ տհաճ բան,ը որ այնտեղ տեսա, այն էր, որ շատ կանայք փողոցում կանգնած ծխում էին:
Ամռանը Հանքավանում երեք շաբաթ մասնակցել եմ ստացիոնար ճամբարի: Մեկ շաբաթ որպես մասնակից, իսկ երկու շաբաթ՝ որպես օգանական:
Վերադառնալուց հետո ծնողներիս հետ գնացի Ստեփանավան: Մասնակցեցինք խարույկահանդեսի և գիշերեցինք վրանում: Առաջին անգամ էի քնում վրանում: Անհանգիստ էի, քանի որ վախենում էի միջատներից:

Ամռանը եղել եմ նաև Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերից մեկում՝ Կողբում: Այնտեղ իրականացավ իմ երազանքը:  Ինձ այնտեղ նապաստակ նվիրեցին: Այն քսան օրական ձագուկ էր: Նրան պահեցի մեկ ամիս, բավականին մեծացավ: Այլևս հնարավոր չէր տանը պահել: Այդ պատճառով տարա մեկ այլ գյուղ և բաց թողեցի այլ նապաստակների հետ:

Մի քանի ամիս առաջ արդեն որոշել էինք, որ տեղափոխվելու եմ այս դպրոց: Ճիշտ է մի քիչ անհանգիստ էի, քանի որ գիտեի, որ այստեղի ուսուցման մեթոդները տարբերվում են սովորական դպրոցներից, բայց միևնույն է, գնալով ավելի էի համոզվում, որ հենց այս դպրոց եմ գալու: Ամառվա վերջում մասնակցեցի Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի մուտքի ճամբարին: Ծանոթացա ուսման ձևին, ծանոթացա մի քանի աշակերտների հետ և ավելի լավ պատկերացրի, թե ինչպիսին է այստեղ սովորելու ձևը:
Ինչպես բոլոր ամառները, աշակերտների համար շատ արագ է անցնում: Այս ամառ էլ բացառություն չէր: Բայց ուրախ եմ, որ արդեն սկսվել է ուսումնական նոր տարին: Ճիշտ է ամառս հետաքրքիր անցավ, բայց ձանձրալի օրեր էլ էի ունենում: Այնպես որ լավ է, որ արդեն դասերը սկսեցին:







Comments

Popular posts from this blog