Ճանապարհորդություն

Սա իմ առաջին էկսկուրսիան էր իմ նոր դպրոցում: Այն շատ հետաքրքիր անցավ: Մենք եղանք  Արմավիրում, Սարդարապատում, Երվանդաշատում և Զվարթնոցում, որտեղ այցելեցինք տեղի թանգարանը: Արմավիրում մենք բարձունք բարձրացանք, իսկ հետո սկսենցին պարել աստիճանների դիմաց: Սարդարապատում շատ հետաքրքիր էր: Մենք այնտեղից տեսանք Արևմտյան Հայաստանը և հեռվում տեսանք թուրքական դրոշը, նաև տեսանք Արաքս գետը: Ճիշտ է այդ ամենը մենք տեսանք հեռավորությունից, բայց ամեն ինչ շատ սիրուն էրԵրբ դեռ Երվանդաշատում էինք, եղանակը ահավոր վատացավ, և մենք արդեն որոշել էինք, որ Զվարթնոց չենք գնալու: Բայց Երևան գալու ճանապարհի կեսից տեսանք, որ անձրևը դադարեց ու շարունակելով ճանապարհը՝ գնացինք Զվարթնոց: Զվարթնոցում ես երբեք չէի եղել: Ինձ այնտեղ ամենաշատը գրավեցին քանդակները և քարանձավները, որոնց մեջ հազարավոր տարիներ առաջ ապրել են մարդիկ:

Comments

Popular posts from this blog