Վնասակար խաղալիքներ

Պարզվում է, որ որոշ գրավիչ,փափուկ, գույնզգույն խաղալիքներ մեծ վնաս են հասցնում մարդուն: Օրինակ՝ սլայմը: Այս գրավիչ խաղալիքները, որոնք տարածված են ամբողջ աշխարհում, վնասակար են մարդու առողջության համար: Հիմնական վնասակար նյութերը, որոնք մտնում են այդ խաղալիքների բաղադրության մեջ, բորաթթուն և տետրաբարատ նատրիումը: 
Ես երկար ժամանակ խաղացել եմ, և ինձ վրա երևացող ինչ-որ ազդեցություն չի թողել, բայց ընկերուհիս դրանով խաղալուց հետո բարձր ջերմություն և սրտխառնոց է ունեցել: Ասում են այդպես լինում է լավագույն դեպքում, քանի որ ավելի մեծ բարդություններ է առաջացնում:

Վնասակար է նաև մանկական կոսմետիկան: Նրա տեսքը գեղեցիկ է, բայց պարունակում է մկնդեղ, սնդիկ, նավթալին և այլ քիմիական նյութեր, որոնք բացասական ազդեցություն են ունեում մաշկի և առհասարակ առողջության վրա:


Պատկերացնում ե՞ք, որ այս ռետինե գունավոր թևնոցները, որոնցով գրեթե բոլոր աղջիկները խաղացել են, ազդում են օրգանիզմի հորմոնների վրա, նաև կարող են չարորակ գոյացությունների առաջացման պատճառ դառնալ:


Comments

Popular posts from this blog