Ինձ տրված էր պատրաստել տնական գինի և մածուն:
Սկզբում ես պատրաստեցի գինին: Նախ ես լավացի խաղողը, դրեցի խորը ամանի մեջ և սկսեցի ճզմել: Ճզմելուց հետո լցրեցի ապակե շշի մեջ և դրեցի հինգ օրով թթվելու: Հինգ օր հետո մեջը լցրեցի շաքար և վերջնական դրեցի թթվելու: Գինին պատրաստելուց մեկ օր հետո սկսեցի սարքել մածունը:
Մածուն պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է յուղոտ գյուղական կաթ: Սկզբում մենք լցրեցինք կաթսայի մեջ և տաքացրինք, բայց պետք չէր, որ կաթը եռար, պետք է տաքությունը այնպես լիներ, որ կարողանայի մատս դնել մեջը:
Կաթը տաքացնելուց հետո ավելացրի փոքր բաժակով մածուն: Կաթսան ամուր փակեցի կափարիչով և ընդհանուր կաթսան փաթաթեցի հաստ կտորով և թողեցի, որ ամբողջ գիշեր պնդանա:
Առավոտյան դրեցի սառնարանը, այնտեղ էլ մնաց մի քանի ժամ: Արդյունքում ստացվեց համեղ մածուն:
Իմ պատրաստած մածունով սպաս եփեցինք:

Comments

Popular posts from this blog

ֆիզիկա