Posts

Showing posts from September, 2019
                              Ճանապարհորդություն Սա իմ առաջին էկսկուրսիան էր իմ նոր դպրոցում : Այն շատ հետաքրքիր անցավ : Մենք եղանք   Արմավիրում , Սարդարապատում , Երվանդաշատում և Զվարթնոցում , որտեղ այցելեցինք տեղի թանգարանը : Արմավիրում մենք բարձունք բարձրացանք , իսկ հետո սկսենցին պարել աստիճանների դիմաց : Սարդարապատում շատ հետաքրքիր էր : Մենք այնտեղից տեսանք Արևմտյան Հայաստանը և հեռվում տեսանք թուրքական դրոշը , նաև տեսանք Արաքս գետը : Ճիշտ է այդ ամենը մենք տեսանք հեռավորությունից , բայց ամեն ինչ շատ սիրուն էր :  Երբ դեռ Երվանդաշատում էինք , եղանակը ահավոր վատացավ , և մենք արդեն որոշել էինք , որ Զվարթնոց չենք գնալու : Բայց Երևան գալու ճանապարհի կեսից տեսանք , որ անձրևը դադարեց ու շարունակելով ճանապարհը՝ գնացինք Զվարթնոց : Զվարթնոցում ես երբեք չէի եղել : Ինձ այնտեղ ամենաշատը գրավեցին քանդակները և քարանձավները , որոնց մեջ հազարավոր տարիներ առաջ ապրել են մարդիկ :
Image
Վնասակար խաղալիքներ Պարզվում է, որ որոշ գրավիչ,փափուկ, գույնզգույն խաղալիքներ մեծ վնաս են հասցնում մարդուն: Օրինակ՝ սլայմը: Այս գրավիչ խաղալիքները, որոնք տարածված են ամբողջ աշխարհում, վնասակար են մարդու առողջության համար: Հիմնական վնասակար նյութերը, որոնք մտնում են այդ խաղալիքների բաղադրության մեջ, բորաթթուն և տետրաբարատ նատրիումը:  Ես երկար ժամանակ խաղացել եմ, և ինձ վրա երևացող ինչ-որ ազդեցություն չի թողել, բայց ընկերուհիս դրանով խաղալուց հետո բարձր ջերմություն և սրտխառնոց է ունեցել: Ասում են այդպես լինում է լավագույն դեպքում, քանի որ ավելի մեծ բարդություններ է առաջացնում: Վնասակար է նաև մանկական կոսմետիկան: Նրա տեսքը գեղեցիկ է, բայց պարունակում է մկնդեղ, սնդիկ, նավթալին և այլ քիմիական նյութեր, որոնք բացասական ազդեցություն են ունեում մաշկի և առհասարակ առողջության վրա: Պատկերացնում ե՞ք, որ այս ռետինե գունավոր թևնոցները, որոնցով գրեթե բոլոր աղջիկները խաղացել են, ազդում են օրգանիզմի հորմոնների վրա, նաև կարող են չարորակ գոյացությունների առաջացման պատճառ դառնալ:
                                  Ես Սեբաստացի եմ Ինձ այս դպրոցը շատ է դուր գալիս: Երբ  ես դեռ հին դպրոցում էի, երբ ասում էի, որ ես գնալում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, բոլոր ուսուցիչները սկսում էին վատ բաներ ասել այստեղի մասին: Նրանք ասում էին, որ այստեղ լավ չեն սովորեցնում, բայց երբ եկա այս դպրոց, պարզվեց, որ այդ ամենը սուտ էր: Այստեղ նույնիսկ ավելի լավ են սովորեցնում, քան այնտեղ: Այս դպրոցում ֆիզկուլտուրան չի սահմանափակվում բասկետբոլով և վոլեյբոլով: Այստեղ կան շատ հետաքրքիր մարզաձևեր, որոնցից դժվարությամբ ընտրեցի մեկը: Այս դպրոցը ունի քիմիայի լաբարատորիա, իսկ իմ նախկին դպրոցը՝ չուներ: Ինձ այս դպրոցում ամենաշատը դուր եկան հայոց լեզվի և անգլերենի դասերը: Ճիշտ է, սկզբում համակարգիչներով դժվար և անսովոր էր սկզբի շրջանում, բայց հիմա արդեն վարժվեցի:
Image
Հեծանիվը Ինձ հեծանիը պատմվածքի hերոսներից ամենաշատը դուր եկավ տղան քանի, որ շատ  աշխատասեր ու բարի էր:գումարը վաստակելուց հետո նա հասկացավ, որ այդ գումարը իր քույրիկին ավելի պետք է քան իրան, և նա այդ գումարը որը վաստակել էր հեխանիվի համար նվիրեց քրոչը: Ինձ թվում է հայրը սխալ վարվեց նրա հետ երբ ասաց, որ իր երազանքը իրականեցնելու համարը ինքը ինքնուրույն պետք է վաստակի այդ գումարը:
Image
Ինձ տրված էր պատրաստել տնական գինի և մածուն: Սկզբում ես պատրաստեցի գինին: Նախ ես լավացի խաղողը, դրեցի խորը ամանի մեջ և սկսեցի ճզմել: Ճզմելուց հետո լցրեցի ապակե շշի մեջ և դրեցի հինգ օրով թթվելու: Հինգ օր հետո մեջը լցրեցի շաքար և վերջնական դրեցի թթվելու: Գինին պատրաստելուց մեկ օր հետո սկսեցի սարքել մածունը: Մածուն պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է յուղոտ գյուղական կաթ: Սկզբում մենք լցրեցինք կաթսայի մեջ և տաքացրինք, բայց պետք չէր, որ կաթը եռար, պետք է տաքությունը այնպես լիներ, որ կարողանայի մատս դնել մեջը: Կաթը տաքացնելուց հետո ավելացրի փոքր բաժակով մածուն: Կաթսան ամուր փակեցի կափարիչով և ընդհանուր կաթսան փաթաթեցի հաստ կտորով և թողեցի, որ ամբողջ գիշեր պնդանա: Առավոտյան դրեցի սառնարանը, այնտեղ էլ մնաց մի քանի ժամ: Արդյունքում ստացվեց համեղ մածուն: Իմ պատրաստած մածունով սպաս եփեցինք:
Image
Ամառային արձակուրդներ Այս ամառն անմոռանալի և հետաքրքիր անցավ: Ամառային արձակուրդներս սկսվեց ծնողներիս հետ Գերմանիա   գնալով: Մեկ շաբաթ էր, բայց հետաքրքիր ժամանակ անցկացրի այնտեղ: Ծանոթացա շատ երեխաների հետ, նրանք խոսում էին տարբեր լեզուներով: Ես դժվարությամբ էի հաղորդակցվում  նրանց հետ, քանի անգլերեն լավ չեմ խոսում, բայց մի կերպ գլուխ էի հանում: Այնտեղ քաղաքները շատ մաքուր էին, ոչ մի տեղ գետնին աղբ չէիր տեսնի: Միակ տհաճ բան,ը որ այնտեղ տեսա, այն էր, որ շատ կանայք փողոցում կանգնած ծխում էին: Ամռանը Հանքավանում երեք շաբաթ մասնակցել եմ ստացիոնար ճամբարի: Մեկ շաբաթ որպես մասնակից, իսկ երկու շաբաթ՝ որպես օգանական: Վերադառնալուց հետո ծնողներիս հետ գնացի Ստեփանավան : Մասնակցեցինք խարույկահանդեսի և գիշերեցինք վրանում: Առաջին անգամ էի քնում վրանում: Անհանգիստ էի, քանի որ վախենում էի միջատներից: Ամռանը եղել եմ նաև Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերից մեկում՝ Կողբում : Այնտեղ իրականացավ իմ երազանքը:  Ինձ այնտեղ նապաստակ նվիրեցին: Այն քսան օրական ձագուկ էր: Նրան պահեցի
Image
Ես տանը ունեմ նապաստակ և երկու   խամյակ: Ես շատ եմ սիրում կենդանիներին, դրա համար, երբ մտա գրախանութ, առաջին գիրքը, որ ընկավ աչքիս, դա կենդանիների ձագերի մասին գիրքն էր: Այն կարդալով հետաքրքիր նորություններ իմացա կենդանիների մասին, որոնցից մի քանիսը ուզում եմ կիսել ձեզ հետ: Դուք գիտեիք, որ ·         երբ կենգուրուի ձագը վախենում է, գլխիվայր ցատկում է մոր պարկից, ·         ծիծաղելի փաստ. Թալքիթնայում (Ալյասկա)   վերջին տասնյոթ տարում   Ստաբս անունով մի կատվի քաղաքապետ են ընտրել, ·         վերջին 500 տարիների ընթացքում մարդու պատճառով կենդանիների 322 տեսակ է անհետացել, ·         կապույտ կետերն արձակում եմ ամենաբարձր ձայներն աշխարհում: նրա ձայները կարող ես լսել 800 կմ հեռավորությունից, չնայած հայրիկս այդպես էլ չհավատաց, որ դա կարող է իրական լինել, ·         բվերը զույգ են կազմում միայն մեկ անգամ և ամբողջ կյանքի համար: Սրանից առաջ գիտեի, որ նապաստակները կրծող են համարվում, բայց գրքում կարդացի, որ երկարականջ գազանիկներին առանձնացնում են, որպես ինքնուրու