Կենսաբանություն


Ինչպես պատրաստել գինի

Այսոր ես ձեզ կպատմեմ թե ինչպես պատրաստել տնական գինի:
Գինեգործությունը շատ դժվար արվեստ է որը սովորելու համար պատք են տարիներ:
Պարզվում է, որ տնական գինի պատրաստելն այնքա էլ բարդ գործընթաց չէ և անհրաժեշտ է միայն խաղող ու շաքարավազ: ։
Նախ և առաջ պետք է ուշադրություն դարձնել մի կարևոր հանգամանքի. օգտագործվող տարաները պետք է շատ մաքուր ու լավ չորացված լինեն, այլապես գինու մեջ սունկ կարող է առաջանալ, որն ամբողջովին կփոխի գինու համը։ Բանկաները, կաթսաները, դույլը պետք է կամ ծծումբով ծխահարել, կամ զգուշությամբ տաք ջրով լվանալ եւ լավ չորացնել։ Ի դեպ, մասնագետները խորհուրդ են տալիս չօգտագործել այնպիսի տարաներ, որոնց մեջ նախկինում կաթ է լցված եղել։
Այսպիսով, տնային պայմաններում գինի պատրաստելու համար անհրաժեշտ է10կգ.խաղող եւ 2-3կգ. շաքարավազ։
Պատրաստման եղանակը. խաղողի տերևներն ու ճյուղերը հեռացնելուց հետո, չլվացած խաղողը պետք է լցնել էմալապատ տարայի մեջ եւ զգուշությամբ ճզմել խաղողը։ Հենց այդ վիճակում խաղողն անհրաժեշտ է թողնել 4-5 օր չոր և տաք պայմաններում։ Տարան պետք  է ծածկել մարլայով և թողնել, որ խաղողի հյութը եփվի:
Այնուհետև խաղողի զանգվածը պետք է քամել, իսկ ստացված հյութի մեջ ավելացնել շաքարավազը։ Արդեն կարելի է ապագա գինին լցնել բանկաների մեջ և փակել հատուկ կափարիչներով։ Բանկները պետք է դնել տաք և չոր տեղնում 24-25 աստիճան ջերմաստիճան և պահել մոտ 21-28 օր։
Ստացված գինի արդեն կարելի է լցնել շշերի մեջ և խցանով փակել։

Comments

Popular posts from this blog