Չալանկը

  1. ,,Չալանկը,, ստեղծագործության միջից դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
Տարակուսել – երկմտել, վարանել, կասկածել
Պատկառանք- ամոթ, հարգանք, մեծար
Քյոխվա – տանուտեր, գյուղապետ
Գզիր- տանուտերի կատարածու
Չարդախ- տաղավար, զաղնահարկ
Արխալուղ- տղամարդկանց և կանանց մինչև ծնկները հասնող հագուստ
Թափանչա – ատրաճանակ
 2. Կետադրի՛ր հետևյալ հատվածը.
Ու ահա ձմռան մի գիշեր, երբ մեր տանը բոլորս քնած էինք, հանկարծ զարթնեցինք ինչ որ տարօրինակ ձայներից։ Մեկը դիպչում էր մեր դռանը, ճանկռոտում և մի տեսակ մռռոցի նման ձայներ հանում։
Առաջինը զարթնեցինք ես ու մայրս։ Հայրս  սովորաբար  խոր էր քնում՝  մինչև չհրեիր չէր զարթնի։
Մի քանի անգամ ականջ դնելով այդ տարօրինակ ձայներին` արթնացրեց հորս․
-Տե՛ս մի էն ի՞նչ է,  որ դուռը չանգռում է…
Այդ րոպեին դռան ճանկռտոցը կրկնվեց՝  նորից մեկը դիպավ դռանը,  և լսվեց զսպված կլանչոց։
-Շո՞ւն է,-   հարցրեց հայրս՝ տարակուսած  անկողնում նստելով: Ապա վեր կացավ, արխալուղը գցեց ուսերին ու գնաց դեպի դուռը։
Բայց մայրս չթողեց դուռը բանալ։

Comments

Popular posts from this blog