Հայոց պատմություն
Տրդատ ճարտարապետ
Տրդատ ճարտարապետը ապրել է X դարի վերջին և XI դարի սկղբին, Բագրատունիների թագավորության ժամանակաշրջանում։ Ճարտարապետի կենսագրության վերաբերյալ առանձին կցկտուր տեղեկություններ պահպանված են ժամանակակից մատենագիր Ստեփանոս Տարոնեցի Ասողիկի Պատմության մեջ:
Տրդատի ճարտարապետության առաջին հիշատակումները գտնում ենք պարսիկ պատմիչ Մովլանա Իդրիսի հաղորդումներում։ Այն Արգինայում կառուցաց եկեղեցու մասին է, որից միայն փլատակներ են հասել մեր օրեր։ Դրանից հետո Սմբատ երկրորդի հանձնարությամբ Տրդատը սկսում է Անիի Մայր Տաճարի շինարարությունը։ 1001թ․ նա ավարտում է տաճարի կառուցումը, որը դառնում է Անիի ճարտարապետության իսկական գլուխգործոց և մեծ հռչակ բերում նրան։ Աբիխը գրել է․ «Շինարարական արվեստում ուրիշ որտեղ, եթե ոչ քրիստոնյա ժողովուրդների ծաղկման դարաշրջանում, ինչպես օրինակ՝ Անիի տաճարում, կարելի է գտնել գեղեցկություն և հիացմունք»։

Միանգամայն պարզ Է, որ Տրդատի կատարած վերականգնումը լիովին արտացոլում էր X-XI դդ. հայշինարարական մշակույթի վիճակը։ Թեպետ հայտնի Է, որ այն ժամանակների համար այդ֊պիսի հսկայական գմբեթներ Հայաստանում չէին կառուցվում, այնուամենայնիվ նրանց կառուցման շինարարական եղանակներն ամենևին խորթ չէին հայ ճարտարապետներին։

Տրդատի գործերը, հատկապես Անիի կաթողիկե տաճարը, բազմաթիվ սերունդների համար ստեղծագործական ոգեշնչման աղբյուր են հանդիսացել:

Հենց այդ գործերի շնորհիվ Տրդատի անունը լայն ճանաչում Է ստացել ոչ միայն իր հայրենիքում՝ Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս:
Comments
Post a Comment