Աբրահամ Լինկոլնի նամակաը իր որդու ուսուցչին , Մատիլդան․․․


Աբրահամ Լինկոլնը ԱՄՆ 16-րդ նախագան էր։ Ամերիկացիները ողջ պատմության մեջ հիշում են հենց նրան։ Լինկոլնը ԱՄՆ ազգային հերոս է,  նրա հետ է կապված ստրկատիրության վերացման փաստը, և Սպիտակ տանը միասնության ու ազնվության հաստատումը։ Լինկլնը մանուկ հասակում եղել ՝ աղքատ ընտանիքից և ստիպված է եղել ծանր աշխատանք վերցնել իր ուսերին, նա ֆինանսական խնդիրների պատճառով գրեթե դպրոց չի հաճախել՝ միայն մեկ տարի , սակայն քաջություն է ունեցել զբաղվել ինքնա կրթությամբ, և շուտով սովորել է կարդալ և գրել։ Այդպես էլ շատ աշխատանքի միջոցով նա իր շուրջը շրջապատ հավաքելով ՝ հաջողություններ է ունեցել քաղաքական դաշտում և դառնալ նախագահ:
Մատիլդան․․․․ֆիլմի վերլուծություն
Ծնվեց մի աղջիկ , որի անունը Մատիլդա էր։ Նա ծնվեց մի ընտանիքում , որտեղ ուսմանը մեծ տեղիք չէին տալիս։ Նրա հայրը , գողությամբ էր զբաղվում , իսկ մայրը անբանի մեկն էր,  նա ուներ մեծ եղբայր սակայն նա էլ իր պահվածքով չէր զիջում իր ծնողներին։ Մատիլդային իր ծնողները  ուշադրություն չէին դարձնում,  սակայն Մատիլդան ամեն բան անում էր միայնակ ։ Նա  դեռ երեք տարեկան էր, երբ անում այնպիսի բաներ , որոնք անում էին տասներեք տարեկան երեխաները։ Երբ Մատիլդայի  ծնողները տանից մի երեք ժամով բացակայում էին նա գնում էր գրադարան , և կարդում էր շատ դժվար հեղինակների գրքեր, այո մոռացա ասել , որ նա շատ էր սիրում կարդալ , և երբ դեռ հինգ տարեկան էր արդեն կարդացել էր տան բոլոր թերթերը։ Նա արդեն երկու ամիս է ինչ գնում էր գրադարան և գրքեր կարդում , իսկ այնտեղի գրադարանավարուհին  անընդհատ նրան էր հետևում , և մի օր էլ քաջություն հավաքեց ասել նրան , որ կարող է գրանցվել և գրքերը տուն տանել։ Նրա տանն ամեն իրիկուն հեռուստացույց պետք է նաել և ընթրիքդ ուտել, սակայն այս անքամ Մատիլդան չէր փակվելու սենյակում , այլ գիրք կարդալ ՝ սակայն , երբ նրա հայրը նկատեց , որ նա հեռուստացույց չի նայու այլ գիրք է կարդում նախատեց նրան  այնպես որ Մատիլդան շատ զայրացավ, նրա ինչին էին  պետք այդ անիմաստ հաղորդումները , եթե կարելի է գիրք կարդալ , և հանկարծ հեռուստացույցը կոտրվեց ՝ այդ ինչից պետք է կոտրվեր , այդպիսի անհավանական բաներ շատ պատահեցին աղջկա հետ։ և նա մտածեց , թե գուցե նա է այդ ամենն անում։ Շուտով նա գնաց դպրոց ՝ և հենց այդտեղից էլ սկսվեց այս պատմությունը ։ Իհարկե նրան դուր եկավ դպրոցը քանի որ նա շատ էր սիրում սովորել ՝ երեխաները դպրոցի բակում խաղ էին անում , զվարճանում , մինչ որ դպրոցի դռները չբացվեցին և ներս չմտավ նա ՝ դպրոցի տնօրենը ՝ նրա իրական անունը ՝ Ագատա էր սակայն այդ մասին ոչ վոք  չգիտեին , նրանք շատ էին վախենում նրանից , քանի որ եթե նրան չլսեին ՝ նա կփակեր այդ երեխային մի սենյակում որտեղ ամեն տեղ ժանգոտ փշեր են և շարժել չես կարող ՝ մութ և սարսափելի սենյակ էր, ասում են երբեմն նա այնտեղ թողնում էր երեխաներին ամբողջ օրը, կամ էլ պատուհանից դուրս էր շպրտում ։ Նրա դեմքն էլ չէր զիջում իր արարքներին ՝ կնճռոտ , ծուռ քթով , աչքերն էլ սարսափելի վախ էին ներշնչում։ Մատիլդայի հայրը անորակ ապրանք էր վաճառում , այդպիսի մի ապրանք էլ վաժառեց Ագատային նա էլ իր զայրույթը թափեց իր աղջկա ՝ Մատլդայի վրա փակելով նրան այդ սարսափելի սենյակում , սակայն նրա դասվարը որը շատ էր սիրում նրան՝ բացահայտելով  աղջկա ուսման մեջ առաջադիմությունը  , հարմար պահ գտավ ու փրկեց աղջկան ։ Որոշ ժամանակ անց ուսուցչուհին այցելում է Մատիլդայի ընտանիքին սակայն հասկանում է , որ նրանց համար Մատիլդան եղած չեղած միևնույն է , որ նրանց համար միևնույն են աղջկա գիտելիքներն ու սերը ուսման նկատմամբ։ Շուտով պարզվում է, որ ուսուցչուհին Ագատայի զարմուհին է , երբ նրա մայրը մահացել էր նրան խնամում էր հայրը , սակայն շուտով կորցնում է իր բիզնեսը , և որոշ խնդիրների պատճառով իր աղջկա խնամակալությունը  հանձնում է իր կնոջ քրոջը։ Բայց Ագատան տանջում էր խեղճ երեխային, հետո նրա հայրը ինքնասպան է լինում՝ սակայն դա անհավատալի էր որոշ մարդկանց համար։ Այլևս չդիմանալով այդ կտտանքներին և նա         փախնում է տնից և ապրում մի խրճիթում ։ Այո աղջիկը տիրապետում էր գերբնական ուժերի և դրա շնորհիվ կարողանում է Ագատայի հաղից գալ ու մի լավ պատժել , նրա դեմ է դուրս գալիս ամբողջ դպրոցը, և նա շուտով վտարվում է դպրոցից ։ Մատիլդայի հայրը գողության համր պետք է բռնվեր սակայն  փախչում է իր ընտանիքի հետ , բայց Մատիլդան մնում է իսկ ուսուցչուհին , որը շատ էր սիրում նրան դառնում է նրա խնամակալը…:
Ամենալավ կերպարն ինձ համար ՝ դա հենց գլխավոր կերպարն է ՝ քանի-որ ՝ նա ուներ այն մարդկային գծերը որոնք ես շատ սիրում ու հարգում եմ , օրինակ՝  ես զգացի նրա մեջ չհանձնվելու զգացումը՝ իր նպատակին հասնելու համար, հոգատարություն, նրա մեջ չկար խաբեություն ՝ միշտ ազնիվ էր, և զսպվածություն։
Իմ դպրոցի տնօրենը ֆիլմում նկարագրվածից ՝ անհամեմատ բարի է, սիրում է երեխաներին, հոգատար է և  կիրթ։
ԻՄ ուսուցչուհիները նույնքան բարի են, գեղեցիկ , հոգատար, բարեսիրտ , ընկերասեր ինչպես նկարագրված է ֆիլմում ։
Կյանքի ամենաթանկ հիշողությունները մեր մանկության հիշողություններն են, ավելի ճիշտ ՝ բոլոր այն հիշողությունները, որոնք վաղուց են անցել: Ասում են, որ երեխան հենց սկզբից մաքուր թուղթ է: Եվ այս թերթի վրա անջնջելի հետք են թողնում ծնողները, և, որ ամենակարևորն է, առաջին ուսուցիչը : Որպես կյանքի սկիզբ՝ շատ կարևոր է առաջին ուսուցչի դերը երեխայի կյանքում :
 Ես հիշում եմ իմ առաջին ուսուցչին, հիշում եմ այն ​​օրը, երբ  առաջին անգամ  ոտք դրեցի դպրոց, և նա իր բարի աչքերով նայեց ինձ, վերցրեց ձեռքս և տարավ ինձ դասարան: Հիշում եմ նրա դասերը, երբ  հաճույքով լսում էի՝ ինչպես էր բացատրում դասը, նրա բարի աչքերն ու սիրտը ասես ծակում էին իմ սիրտը և փորձում այնտեղ իրենց տեղը զբաղեցնել : Յուրաքանչյուր տառ, յուրաքանչյուր բառ հնչում էին  տարբեր, երբեմն  շշուկով, բայց գեղեցկությամբ և հմայքով: Յուրաքանչյուր նոր դասի ժամանակ ես ավելի ու ավելի էի սիրում դպրոցը և գիտելիքը: Դպրոցն ավելի ու ավելի էր ջերմանում:
 Տարիների ընթացքում մեծացել են իմ ուսուցիչները, ովքեր ջանք չէին  խնայում որևէ նոր բան սովորեցնելու համար: Բայց նա՝ իմ առաջին ուսուցիչը, միշտ կմնա իմ սրտում, իհարկե կտարբերվի մյուսներից , երբեմն կհիշեմ նրան թախիծով, երբեմն էլ կհանդիպեմ դպրոցում մեծ ուրախությամբ։ Ես նրան կհիշեմ մինչև  կյանքիս վերջը
Կյանքի ամենաթանկ հիշողությունները մեր մանկության հիշողություններն են, ավելի ճիշտ ՝ բոլոր այն հիշողությունները, որոնք վաղուց են անցել: Ասում են, որ երեխան հենց սկզբից մաքուր թուղթ է: Եվ այս թերթի վրա անջնջելի հետք են թողնում ծնողները, և, որ ամենակարևորն է, առաջին ուսուցիչը : Որպես կյանքի սկիզբ՝ շատ կարևոր է առաջին ուսուցչի դերը երեխայի կյանքում :
 Ես հիշում եմ իմ առաջին ուսուցչին, հիշում եմ այն ​​օրը, երբ  առաջին անգամ  ոտք դրեցի դպրոց, և նա իր բարի աչքերով նայեց ինձ, վերցրեց ձեռքս և տարավ ինձ դասարան: Հիշում եմ նրա դասերը, երբ  հաճույքով լսում էի՝ ինչպես էր բացատրում դասը, նրա բարի աչքերն ու սիրտը ասես ծակում էին իմ սիրտը և փորձում այնտեղ իրենց տեղը զբաղեցնել : Յուրաքանչյուր տառ, յուրաքանչյուր բառ հնչում էին  տարբեր, երբեմն  շշուկով, բայց գեղեցկությամբ և հմայքով: Յուրաքանչյուր նոր դասի ժամանակ ես ավելի ու ավելի էի սիրում դպրոցը և գիտելիքը: Դպրոցն ավելի ու ավելի էր ջերմանում:
 Տարիների ընթացքում մեծացել են իմ ուսուցիչները, ովքեր ջանք չէին  խնայում որևէ նոր բան սովորեցնելու համար: Բայց նա՝ իմ առաջին ուսուցիչը, միշտ կմնա իմ սրտում, իհարկե կտարբերվի մյուսներից , երբեմն կհիշեմ նրան թախիծով, երբեմն էլ կհանդիպեմ դպրոցում մեծ ուրախությամբ։ Ես նրան կհիշեմ մինչև  կյանքիս վերջը tlch
Եզոպոսը՝ հին աշխարհի մեծագույն առակագիրը, ճակատագրի բերումով ստրուկ էր, իսկ ծագումով՝ փռյուգիացի: Նա հրեշի տեսք ուներ աշխատանքի համար ոչ պիտանի էր , մաշկը՝ սև, կուզիկ, և ամենա ցավալին՝ թլիկ էր և պարզ խոսել չեր կարողանում:
Չնայած այդ բոլոր թերություններին, նա թողել է առակների մի հարուստ ժառանգություն, որը մինչև օրս էլ չի կորցրել իր արդիականությունը: Երբ շատ ես կարդում նրա առակները, կարծես ամեն ինչ սկսում ես տեսնել իր աչքերով և տեղափոխվում ես եզոպոսյան իրականություն, որը կարծես այնքան էլ չի տարբերվում մեր այսօրվա իրականությունից: Միայն անուններն են փոխվել և մի գուցե մասնագիտույունները: Շարունակում ես կարդալ և կյանքդ մի տեսակ հեշտանում է, սկսում ես հասկանալ, որ ապրելն ավելի դյուրին է, երբ մտածում ես ինչ-որ մեկին օգնելու մասին, երբ ինչ-որ բարի գործ ես անում: Սրտումդ մի տեսակ թեթևություն ես զգում:
Եզոպոսն ասում է.<< Մի՛ սովորեցրո՛ւ, քանի դեռ անուս ես, կամ մի՛ուսուցչություն արա, քանի դեռ աշակերտ չես եղել >>: Ուստի այս բլոգով չեմ ուզում ձեզ ինչ-որ բան սովորեցնել, միայն փորձեցի կիսվել իմ տպավորություններով այս գրքի մասին:

Comments

Popular posts from this blog

ֆիզիկա