1. 10-12 նախադասությամբ գրավոր պատմի՛ր ,,Չալանկը,, ստեղծագործութ
Ստեփան Զորյանը պատմում է մի հետաքրքիր շան մասին , որի անունը Չալանկ էր։ Իհարկե մասամբ սա տխուր պատմություն է, բայց ես ուզում եմ պատմել այդ շան հերոսության մասին է։ Նա մի սև ու բրդոտ շուն էր, վիզը  սպիտակ, որը հեռվից ասես վզկապ լիներ։ Փոքրուց նրա ականջներն ու պոչը կտրել էին, որի պատճառով էլ ձմռանը սաստիկ ցրտից ճանճերի ձեռքը տանջվում էր։ Զարմանալի շուն էր Չալանկը․ տարբեր մարդկանց վրա հաչում էր, չեր սիրում ձեռնափայտով մարդկանց, չեր սիրում , որովհետև  փայտով խփում էին։ Նա իր վարքագծով հաճախ մեզ էր ընդօրինակում՝ մուրացկաններին խղճում էր, ինչպես և մենք, հարուստներից քաշվում էր, ինչպես մենք։
Ձմռանը Չալանկին կապում էին հենց գոմի դռան մոտ, որովհետև գոմը տանից բավականին հեռու էր և եթե դուռը կոտրեին ու ամբողջ տավարը գողանային ոչ ոք չէր էլ իմանա։
Ու ձմռան մի ցուրտ գիշեր տնեցիները զարթնեցին ինչ որ տարօրինակ ձայներից, դա Չալանկն էր դուռն էր ճանկռոտում ։ Հայրս սկզբում չարձագանքեց Չալանկի կանչերին, բայց երբ նա համառորեն շարունակեց ճանկռոտել դուռն ու կլանչել, հայրս վերջապես վերցրեց հրացան ու դուրս եկավ։ Պարզվեց կովը հորթ էր ծնել, իսկ մենք մտածում էինք, թե գայլերն էին հարձակվել։ Բոլորս շատ ուրախացանք, Չալանկն էլ հանգիստ շունչ քաշեց։ Այդ օրվանից հայրս, մենք սկսեցինք ավելի շատ սիրել ու վստահել Չալանկին։ Հայրս ասում էր՝ շանը պետք է եղբոր պես սիրել։
Գտի՛ր ,,Չալանկը,, պատմվածքի.
  • Ամենահետաքրքիր հատվածը
Ու ահա ձմռան մի գիշեր երբ մեր տանը բոլորս քնած էինք հանկարծ զարթնեցինք ինչ որ տարօրինակ ձայներից։ Մեկը դիպչում էր մեր դռանը ճանկռոտում և մի տեսակ մռռոցի նման ձայներ հանում։
  • Ամենահուզիչ հատվածը
Եվ մինչ հայրս մաքրում, աղ էր անում– Չալանկը, ուրախ կլանչոցով, թռչկոտում էր դեսուդեն։ Իսկ հետո, երբ հայրս հորթը դրեց մոր առաջ, Չալանկը նստեց և, դունչը թաթերին դրած, սկսեց բարի աչքերով նայել կովին ու հորթին, որը դարձյալ, ժամանակ առ ժամանակ, մզզում էր թույլ ձայնով և փորձում վեր կենալ, կանգնել թույլ ոտների վրա…
Այդ տեսնելով՝ Չալանկը ուրախությունից կլանչ-կլանչում էր և կտրած պոչը շարժում շարունակ։
— Այ կեցցե՛ս, Չալանկ,— ասում էր հայրս, նրա գլուխը շոյելով։— Ես քեզ զուր տեղը ծեծեցի։
Պարզվեց, որ Չալանկը, դրսից լսելով գոմում կատարվող անհանգստությունը, կապը կտրել էր՝ եկել մեզ իմացնելու։
Այդ օրվանից մենք սկսեցինք սիրել Չալանկին առանձին սիրով։ Եվ երբ պատահում էր, նա հաչում, կլանչում էր դուրսը` մենք միշտ ուշադիր էինք նրա ձայնին։
Գիտեինք, որ Չալանկը սուտ չի հաչի։
5. Ո՞րն է այն նախադասությունը, որն ստեղծում է սպասումի, լարված իրավիճակ:
Ու ահա ձմռան մի գիշեր երբ մեր տանը բոլորս քնած էինք հանկարծ զարթնեցինք ինչ որ տարօրինակ ձայներից։ Մեկը դիպչում էր մեր դռանը ճանկռոտում և մի տեսակ մռռոցի նման ձայներ հանում։
6. Նկարագրի՛ր Չալանկին:
Նա մի սև ու բրդոտ շուն էր, վիզը  սպիտակ, որը հեռվից ասես վզկապ լիներ։ Փոքրուց նրա ականջներն ու պոչը կտրել էին, որի պատճառով էլ ձմռանը սաստիկ ցրտից ճանճերի ձեռքը տանջվում էր։ Զարմանալի շուն էր Չալանկը․ տարբեր մարդկանց վրա հաչում էր, չեր սիրում ձեռնափայտով մարդկանց, չեր սիրում , որովհետև  փայտով խփում էին։ Նա իր վարքագծով հաճախ մեզ էր ընդօրինակում՝ մուրացկաններին խղճում էր, ինչպես և մենք, հարուստներից քաշվում էր, ինչպես մենք։ Նա բոլորի սիրելին էր։ Բարի էր ու հոգատար, նվիրվող ու անձնազոհ։
7. ,,Առածանի,, հավելվածից դո՛ւրս գրիր առածներ շան մասին: Բացատրի՛ր դրանք:
  • Շան անունը տուր ու փետը վերցրու ձեռքդ։ կամ Շան անունը տուր՝ փետն առ ձեռդ-  առածն ասում են այն ժամանակ, որբ ինչ որ մեկի մասին խոսում են և այդ պահին այդ մեկը ներս է մտնում
  • Շուն ու կատու դառնալ- անհաշտ թշնամիներ դառնալ
      Շան բախտ ունենալ – բախտավոր լինել
8. Հորինի՛ր պատմություն` այդ առածներից մեկը վերնագիր դարձնելով (աշխատանքդ հրապարակիր բլոգումդ, հղումն ուղարկի՛ր a.nersisyan@mskh.am հասցեին):
Շան բախտ ունենս․․․
Երկու ընկերով ճանապարհ են ընկնում։ Մութը վրա է հասնում, իսկ նրանք մնալու տեղ չեն ունենում։ Ընկերներից մեկը առաջարկում է գնալ և կացարան փնտրել, որպեսզի գիշերն անցկացնեն։ Գնում է գնում, բայց ճանապարհին ոչինչ չի տեսնում։ Ձայն է տալիս, ոչ ոք չի պատասխանում։ Էս խեղճ մարդը քոռ ու փոշման հետ է վերադառնում՝ ճանապարհին փորձելով մտածել, թե ոնց են անցկացնելու գիշերը, որ գայլերի բաժին չդառնան։ Տեղ է հասնում, հիմա էլ մյուս ընկերն է փորձում կացարան գտնել։ Որոշ ժամանակ անց վերադառնում է ու տեսնում, որ գողերը թալանել են ընկերոջն, վիրավորել ու փախել։
-Վա՜յ,- ասում է նա, էդ ո՞նց պատահեց։
– Դու այստեղ էի գողերը չկային, երբ գնացիր հարձակվեցին, այ թե շան բախտ ունես։
9.  Բնութագրի՛ր Չալանկին` հաստատելով ասածներդ համապատասխան հատվածներով:
Շունը մարդու բարեկամն է առածը լավագույնս նկարագրում է Չալանկին
10. Ի՞նչ գիտես շների մասին:
Շները հասկանում են միննչև 250 բառ և ժեստ, նրանք կարող են հաշվել մինչև 5 լուծել պարզ մաթեմատիկական վարժություններ։ Նրանց ինտելեկտը համապատասխանում է 2 տարեկան երեխայի ինտելեկտին։
11. Ընտրի՛ր վերնագրերից մեկը և պատմություն հորինի՛ր (աշխատանքդ հրապարակիր բլոգումդ, հղումն ուղարկի՛ր a.nersisyan@mskh.am հասցեին):

Comments

Popular posts from this blog