1.    Բացատրի՛ր հետևյալ բառերը՝ վնգստալ, գոցել, ապրուստ, ճկունԿարող ես օգտվել nayiri.com էլեկտրոնային բառարանից:
Վնգստալ ցավ զգացող կենդանու ձայն: Գոցել փակել: Ապրուստ գումար և ունեցվածք, որոնք ապրելու համար են:Ճկուն դյուրաշարժ, չքարացած, թեքվող:
2.    Տրված բառերը բաժանի՛ր բաղադրիչների՝ հյուրանոց, լուսամուտ, հնամաշ, վիճակախաղ, ոտնաման, հուսախաբ, դժկամորեն, հայկական, անպատճառ:
Հյուրանոց – հյուր, անոց-վերջածանց
Լուսամոտ – լույս, ա,  մուտք
Հնամաշ – հին, ա, մաշված
Վիճակախաղ – վիճակ, ա, խաղ
Ոտնաման – ոտք, աման
Հուսախաբ – հույս, ա, խաբել
Դժկամորեն – դժ, կամենալ, որեն
Հայկական – հայ, ական
Անպատճառ – ան, պատճառ
3.    10-15 նախադասությամբ գրավոր պատմի՛ր ստեղծագործությունը:
Ցուրտ օր էր: Կոմիտասը քայլելուց գետնին տեսնում է, որ մեկի հնամաշ դրամապանակը ընկած է գետնին, որի մեջ կար ընդամեն տասը ֆրանկ: Կոմիտասը մտածեց, որ ինչ-որ մեկը կորցրել է իր ցրտի ապրուստը: Նա սպասեց, քանի որ մտածում էր, թե տերն անպայման կգա դրամապանակի ետևից: Մինչ սպասում է, հիշեց, որ տարիներ առաջ, երբ ուսանող էր, մի օր օրվա հացի կարիք ուներ և փողոցում չնչին գումար գտնելով, գնել էր վիճակախաղի տոմս և շահել էր:
Այս մտքերի մեջ, նա գրպանից հանեց հարյուր ֆրանք և դրեց դրամապանակի մեջ: Կարծես պարտքի զգացում ուներ և այսպիսով նա կարծես վերադարձնում էր այն:
Հանկարծ նա նրան մոտեցավ մի կին, որը հագել էր տղամարդու բաճկոն և կոշիկներ: Կոմիստասը նրան վերադարձրեց դրամապանակը և ասաց, որ չբացի, քանի որ դրսում ցուրտ էր:
Նաև կնոջը հրավիրեց, որ հաջորդ օրը հայկական եկեղեցի նվագահանդեսի:
4.Ստեղծագործությունը բաժանի՛ր հատվածների և վերնագրի՛ր:
Կոմիտասի գտածը
Կոմիտասի մտորումները
Բեռլին և վիճակախաղ
Նա վերադարձրեց դեռատի կնոջ ցրտի ապրուստը
5. Բացատրի՛ր հետևյալ արտահայտությունները՝ ցուրտը վնգստում էր, աչքերում շողաց մի կարևոր միտք:
ցուրտը վնգստում էր – ցուրտ եղանակին, երբ լսվում է քամու ձայնը, ծառերի աղմուկը, դա կարծես բնությունը ցրտից վնգստում է, կամ հենց ցուրտն է վնգստում:
աչքերում շողաց մի կարևոր միտք – ճիշտ է միտքը ծագում է գլխում, բայց երբ կարևոր միտք է առաջանում, մարդու աչքերը փայլում են, լցվում ուրախությամբ, և նման է, որ աչքերում չուղում է մի կարևոր միտք:
6. Ըստ պատմվածքի գրի՛ր Կոմիտասին բնութագրող 5 հատկանիշ:
Արագաշարժ, մելամաղձոտ, մտածկոտ, բարի, պարտքի զգացում ունեցող
7.Ընտրի՛ր Կոմիտասի երգերից մեկը, լսի՛ր և 5-8 նախադասությամբ գրի՛ր տպավորություններիդ, ապրումներիդ մասին, ի՞նչ էիր զգում և մտածում երգը լսելիս: Այս աշխատանքդ տեղադրիր քո բլոգում:
Կռունկ, մեր աշխարհան խապրիկ մի չունիս՞…
Ասյ խոքերը հաճախ կրկնվում են երգում:
Լսեցի Կոմիտասի Կռունկը Լուսինե Զաքարյանի կատարմամբ: Տպավորությունս այդքան էլ վառ չէ: Ճիշտ է, երգչուհու ձայնը հիանալի էր, բայց երգի բառերը չէին հասկացվում: Դրա համար առանձին ընթերցեցի երգի բառերը, նաև ծանոթացա երգի իմաստի բացատրությանը:
Երգը ժողովրդական է, որի հեղինակը անհայտ է:
Սա երգ է կարոտի և հայրենասիրության մասին:
8Ի՞նչ է տալիս պատումին բեռլինյան տարիների հիշողությունը:
Այդ հիշողությունը առնչվում էր տվյալ պահին այն իրավիճակին, որում գտնվում էր Կոմիտասը: Նաև հիշելով տարիներ առաջ կատարված, այդ պահին օգնելով դեռատի կնոջը, հասկացավ, որ տարիներ շարունակ պարտքի զգացում է ունեցել:
Բեռլինյան տարիների հիշողությունը պատումի համար կարծես կամուրջ լիներ անցյալի և ներկայի միջև:

9.Կոմիտասին ասում են՝ Հայ երգի Մեսրոպ Մաշտոց, ինչո՞ւ:
Կոմիտաս վարդապետը բարենորոգիչ է հայ եկեղեցական և ժողովրդական երաժշտության, որը հնարավոր էր անել միայն մեսրոպյան չափանիշով: Ինչպես Մաշտոցը մեզ պարգևեց հայոց տառերը, այնպես էլ Կոմիտաստը մաքրեց և լույս աշխարհ բերեց հայ երգը:
Դու ամենայն հայոց երգի վեհափառն ես…
Դու մեր երգի Մեսրոպ Մաշտոց,
Գիր ու տառն ես հայոց երգի:

Comments

Popular posts from this blog