Ֆիզիկա

Դիտումներ և փորձեր:Ֆիզիկական մեծություններ:Ֆիզիկական մեծությունների չափումը:Չափման սխալ:

Քննարկվող հարցեր՝
1.ինչպես ենք գիտելիքներ ձեռք բերում բնության երևույթների մասին
Դիտումների և փորձերի հիման վրա։
2.ինչ է փորձը և ինչով է այն տարբերվում դիտումից
Ի տարբերություն դիտումների՝ փորձերը հնարավորություն են տալիս նույն պայմաններում կրկնել ոիսոիմնասիրվող երևույթը։
4.Ինչ է վարկածը
Ուսումնասիրվող երևույթը բացատրելու համար նախ արվում է որոշակի ենթադրություն այսինքն ՝ վարկած։
5.Ինչ է օրենքը
Դիտումների և փորձերի միջոցով ստացված տվյալները գիտնականները հայտաբերում են ՝ օրենքներ , որոնքն բացահայտում են տարբեր երևույթների միջև կապերը և դրանց պատճառները։
6.Ինչ է  ֆիզիկական տեսությունը
Ֆիզիկական երևույթների մասին գիտելիքների ամբողջությունը անվանում են ՝ ֆիզիկական տեսություն ։
7.Ֆիզիկական մեծությունների չափումներ,չափումների դերը գիտության մեջ
Գիտնականները նույնպես տարբեր փորձեր կատարելիս օգտագործում են չափումները․ օրինակ` մարմնի անկումը ուսումնասիրելու համար պետք է չափել մարմնի բարձրությունը , զանգվածը , արագությունը , անկման ժամանակը․
8..Ինչ է նշանակում չափել որևէ ֆիզիկական մեծություն:
Չափել ֆիզիկական մեծությունը նշանակում է համեմատել նրան նույնատիպ մեծության հետ, որը ընդունված է որպես միավոր։
9.Երկարության հիմնական և այլ  միավորները:Չափման գործիք
կմ , մ , դմ , սմ , մասնային մմ, մկմ , նմ
Քանոն չափերիզ , չափաքանոն , չափագլան , վայրկյանաչափ․
10.Ինչ չափիչ   սարքեր եք ճանաչում: Թվարկեք
Քանոն չափերիզ , չափաքանոն , չափագլան , վայրկյանաչափ , բժշկական և սենյակային ջերմաչափ․
11.Այդ սարքերը ինչ ֆիզիկական մեծություններ են չափում
քանոն ՝ երկարություն , ջերմաչափ ՝ ջերմություն , չափագլան ՝ հեղուկը ․․․
12.Ինչ է չափիչ սարքի սանդղակ
Որոշ գծիկների կողքի թվերը և մնացած մեծ և փոքր գծիկները իրար հետ կոչվում է ՝ սանդղակ։
13.Որն է չափիչ սարքի չափման սահմանը
Չափիչ սարքի սանդղակի ամենամեծ արժեքը կոչվում է ՝ չափիչ սարքի չափման սահման։
14.Ինչն են անվանում սանդղակի բաժամնման արժեք
Երկու թվերի միջև մանր գծիկները կոչվում են ՝ սանդղակի բաժամնման արժեք։
15.Ինչից է կախված չափման սխալը
Չափման սխալը կախված է բաժանման արժեքից , և ընդունված է այն համարել , որա այն հավասար է բաժանման արժեքի կեսին։

Comments

Popular posts from this blog